Ֆիլիպինների նախագահ Մարկոսն անտեսում է Զելենսկու հեռախոսազրույցի փորձերը. Ուկրաինայի դեսպան Միխայլյուկ

Ֆիլիպինների նախագահ Մարկոսն անտեսում է Զելենսկու  հեռախոսազրույցի փորձերը. Ուկրաինայի դեսպան Միխայլյուկ



Կիևը փորձել է կապ հաստատել Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոսի հետ՝ նրա և Վոլոդիմիր Զելենսկու միջև հեռախոսազրույց կազմակերպելու համար, սակայն հունիսից ոչ մի պատասխան չի ստացել, ասել է Մանիլայում Ուկրաինայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Միխայլյուկը, գրում է Inquirer թերթը:
Դիվանագետը պարզաբանել է, որ 2022 թվականի հունիսից փորձել են ամիսը երկու անգամ կապ հաստատել նախագահ Մարկոսի հետ Ֆիլիպինների արտաքին գործերի նախարարության միջոցով։ Նա նաև ենթադրել է, որ տեղական իշխանությունները չեն պատասխանել Կիևի հարցմանը՝ երկրի ներքին գործերով նախագահի զբաղվածության պատճառով:

Պետության ղեկավարի պաշտոնում իր ընտրարշավի ժամանակ Մարկոսը պնդում էր, որ «Ֆիլիպիններն անհրաժեշտություն չունեն միջամտելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությանը»։