Վրաստանի և Հայաստանի Հանրապետության վարչապետները ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առանց վիզայի ռեժիմն է՛լ ավելի հեշտացել է, և քաղաքացիներն այսուհետ սահմանը հատելու են կենսաչափական նույնականացման քարտերով,- հայտնում է Վրաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ նրանց՝ փաստաթուղթը ստորագրվել է Երեւանում՝ երկու երկրների միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստից հետո, որը բացել են Իրակլի Ղարիբաշվիլին եւ Նիկոլ Փաշինյանը։
Բացի այդ, ստորագրվել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի արձանագրությունները։
Հանձնաժողովի նիստին մասնակցում էին Վրաստանի և Հայաստանի կառավարության անդամները, համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներ։Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։