Արցախում պետպահուստից հատկացվող պարենը կտրոններով բաշխելու նպատակը դեֆիցիտի բացառումն է

Արցախում պետպահուստից հատկացվող պարենը կտրոններով բաշխելու նպատակը դեֆիցիտի բացառումն է


35-րդ օրն է Ադրբեջանը փակ է պահում Արցախը սնուցող միակ երակը: Այսօր Կարմիր Խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ Հայաստանի տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ է տեղափոխվել Արցախում բնակվող ևս 4 պացիենտ: Մինչև այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել առողջական խնդիրներ ունեցող 28 մարդ, մյուսների համար Լաչինը փակ է, հումանիտար վիճակը ճգնաժամային:

Եթե ճանապարհը չբացվի, երկրում մնացած պաշարները խնայողաբար օգտագործելու և հավասարաչափ բաշխելու համար Արցախում եկող շաբաթվանից մթերք գնելու կտրոնային համակարգ կգործի: