Արևմուտքն Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարել ավելի քան 4 հազար միավոր զրահատեխնիկա և ինքնաթիռ. Bloomberg

Արևմուտքն Ուկրաինայի զինված ուժերին է մատակարարել ավելի քան 4 հազար միավոր զրահատեխնիկա և ինքնաթիռ. Bloomberg



Ուկրաինայի դաշնակիցները Կիևին տրամադրել են ավելի քան 4000 զրահամեքենա, հրետանի, ինքնաթիռ և սպառազինության այլ համակարգեր, գրում է Bloomberg-ը։
Հրապարակման համաձայն՝ հատուկ ռազմական գործողության ընթացքում Կիև է մատակարարվել խորհրդային ժամանակաշրջանի 410 տանկ, մոտ 300 զրահամեքենա և հետևակի մարտական ​​մեքենա, 1100 զրահափոխադրիչ, ականներից պաշտպանված տրանսպորտային միջոցներ (MRAP), ավելի քան 1540 հետևակային շարժական մեքենաներ։
Պարբերականը հավելել է, որ Ուկրաինայի զինված ուժերը  ստացել է 300 քարշակային հաուբից, 95 հրթիռային կայան, 415 հետախուզական անօդաչու թռչող սարք։ «ՆԱՏՕ-ի երկրները Բուլղարիայից գնել են 14 ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ և առաքվել Ուկրաինա։ Չորս Սու-25 են գնել Հյուսիսային Մակեդոնիայից, ռուսական արտադրության 20 Մի-17 ուղղաթիռ, որոնք ի սկզբանե նախատեսված էին Աֆղանստանի համար, խորհրդային նախագծով 11 ուղղաթիռ Չեխիայից, Սլովակիայից և Լատվիայից»,- գործակալությունը հաշվարկել է Ուկրաինային հասանելի զենքերը և շեշտել, որ թվերը մոտավոր են, և պարբերականը չի կարող դրանք ինքնուրույն ստուգել:

Ավելի վաղ The New York Times թերթը գրել էր, որ այսօրվա դրությամբ ՆԱՏՕ-ի անդամ երկրների երկու երրորդը սպառել է Ուկրաինային զենք մատակարարելու ներուժը։