Վլադիմիր Պուտինը չի կասկածում Ուկրաինայում Ռուսաստանի հաղթանակին: Կրեմլի ղեկավարն ապավինում է իր երկրի ռազմարդյունաբերական համալիրի հզորությանը, մինչդեռ Ուկրաինայից ստացվող տեղեկություններն առայժմ Մոսկվայի լուրջ հաջողությունների մասին չեն խոսում, Դնեպրում հրթիռից բնակելի տան փլուզման լուրից հետո էլ ստացվել է ողբերգական մեկ այլ պատահարի մասին տեղեկություն. Ուկրաինայի Բրովարի քաղաքում ավիավթարի հետևանքով զոհվել են ներքին գործերի նախարարը, նրա առաջին տեղակալն ու ևս 14 մարդ: Զոհերից երկուսը երեխաներ են։
Մանրամասները` Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: