Իրանը կանչել է Թեհրանում Ուկրաինայի դիվանագետին՝ անօդաչու սարքի հարձակման վերաբերյալ Կիևի մեկնաբանությունների պատճառով

Իրանը կանչել է Թեհրանում Ուկրաինայի դիվանագետին՝ անօդաչու սարքի հարձակման վերաբերյալ Կիևի մեկնաբանությունների պատճառով



Իրանը երկուշաբթի կանչել է Թեհրանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Սպահան նահանգում գտնվող ռազմական գործարանի վրա անօդաչու թռչող սարքի հարվածի վերաբերյալ Կիևի մեկնաբանությունների պատճառով, գրում է UNIAN-ը:

Ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակի հայտարարությանը: «Պայթուցիկ գիշեր Իրանում… Ուկրաինան զգուշացրել էր»,- գրել է Պոդոլյակը՝ մեկնաբանելով Սպահանի գործարանի վրա հարձակումը, որտեղ անօդաչու սարքեր են արտադրվում։