Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտնել է Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու իր երկրի անփոփոխ ցանկությունը

Ֆինլանդիայի ԱԳ նախարարը հայտնել է Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու իր երկրի անփոփոխ ցանկությունը



Ֆինլանդիան չի հրաժարվում Շվեդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրից և հույս ունի միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին հուլիսից ոչ ուշ։ Այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, փոխանցում է Reuters-ը։
Այսպես է Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավարն արձագանքել Թուրքիայի առաջարկին՝ առանձնացնել Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելու համատեղ դիմումը, քանի որ Անկարան, ի տարբերություն Ստոկհոլմի, Հելսինկիի հետ փոխգործակցության լուրջ խնդիրներ չունի։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն նշել էր, որ թուրքական կողմի և հատկապես Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն ու մեկնաբանությունները Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ, չեն ազդում դաշինքին անդամակցելու Հելսինկիի ծրագրերի վրա։