Ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար Ախալքալաքում եւս կա ձերբակալված անձ

Ապօրինի զենք եւ զինամթերք պահելու համար Ախալքալաքում եւս կա ձերբակալված անձ

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին շրջանում ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում Թբիլիսիում և շրջաններում առգրավել են ապօրինի հրազեն և զինամթերք՝ 14 մարդ ձերբակալված է: 
Հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ Տեղեկության համաձայն՝ Ախալքալաքի շրջանային բաժնի աշխատակիցները օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ ձերբակալել են 1985 թվականին ծնված Ռ.Մ.-ին՝ ապօրինի հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու համար։ Իրավապահները, խուզարկությամբ ամբաստանյալի բնակության վայրից, որպես ապացույց առգրավել են ավտոմատ տեսակի հրազեն։
Ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք գնելու և պահելու, կրելու և օգտագործելու փաստերով հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով։ Հանցագործությունները պատժվում են 3-ից 9 տարի ազատազրկմամբ։