Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել ազատ արձակել Սաակաշվիլուն

Եվրախորհրդարանը Վրաստանին կոչ է արել ազատ արձակել Սաակաշվիլուն



Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Վրաստանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և թույլ տալ նրան բուժում ստանալ արտերկրում: Եվրապատգամավորները կոչ են արել Վրաստանի նախագահին՝ ներում շնորհել Սաակաշվիլիին:
Իշխող «Վրացական երազանք. դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Եվրախորհրդարանի բանաձևը չի կարելի լուրջ ընդունել, քանի որ Վրաստանը չի պատրաստվում կոծկել հանցագործներին: Նա նաև ընդգծել է, որ ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցում Թբիլիսիի հետ շանտաժի լեզվով խոսելն անընդունելի է:

Ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը հերքել էր տեղեկությունը, թե Սաակաշվիլին, առողջական վիճակով պայմանավորված, ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել։ Փետրվարի 6-ին էլ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է նախկին նախագահի առողջական վատ վիճակը հաշվի առնելով՝ նրան ազատ արձակելու պահանջը։