Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը

Էնթոնի Բլինքենն ու Իլհամ Ալիևը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը



Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հեռախոսազրույցը:
Կողմերը քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։

Ալիևը բարձր է գնահատել ԱՄՆ-ի և անձամբ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ջանքերն այս ուղղությամբ։ Բլինքենն էլ վերահաստատել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ջանքեր գործադրել՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի համաձայնեցման գործընթացին։