Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ճարտարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Ճարտարում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ. տուժածներ չկան


Այսօր ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող Կլազին ձոր կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում:

 

Խաղողայգիներին հարակից ադրբեջանական մարտական դիրքերից քաղաքացիական անձանց ուղղությամբ հրաձգային տարբեր զինատեսակներով անկանոն կրակ է բացվել, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

 

Տեղեկությունը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: