ԵՄ երկրները 2022 թվականին Ադրբեջանից գազի գնումների համար ծախսել են 15,6 միլիարդ եվրո

ԵՄ երկրները 2022 թվականին Ադրբեջանից գազի գնումների համար ծախսել են 15,6 միլիարդ եվրո



Եվրամիության երկրներից Իտալիան, Հունաստանը և Բուլղարիան 2022 թվականին Ադրբեջանից 15 մլրդ 598 միլիոն 852 հազար եվրոյի բնական գազ են ներկրել՝ համաձայն Եվրոստատի նյութերի:
Ըստ վիճակագրության՝ 2021 թվականին Ադրբեջանից ԵՄ երկրներ ներկրվել է 3 մլրդ 892 մլն 233 հազար եվրոյի գազ՝ չորս անգամ պակաս 2022-ի համեմատ:
2022 թվականին Իտալիան Ադրբեջանից գազ գնելու համար ծախսել է 13 միլիարդ 253 միլիոն 515 հազար եվրո (մեկ տարում ավելացել է մոտ 3,9 անգամ), Հունաստանը՝ 1 միլիարդ 962 միլիոն 325 հազար եվրո (մոտ 4,2 անգամ), Բուլղարիան՝ 383 մլն 11 հազար եվրո (ավելացել է գրեթե 8 անգամ):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2022 թվականին Ադրբեջանը գազի արտահանումն ավելացրել է 18%-ով՝ մինչև 22,3 մլրդ խմ, Եվրոպա մատակարարումները կազմել են 11,4 մլրդ խմ (+39%)։
2023 թվականին Ադրբեջանը նախատեսում է արտահանել ավելի քան 24 մլրդ խմ գազ, որից առնվազն 12 մլրդ խորանարդ մետրը՝ Եվրոպա։

Ներկայումս Եվրոպայում ադրբեջանական գազի գնորդներն են Իտալիան, Հունաստանը, Բուլղարիան և Ռումինիան։