Լավրովը կմեկնի Թուրքիա. оրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը

Լավրովը կմեկնի Թուրքիա. оրակարգում կլինի նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը



Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 6-7-ը իր թուրք գործընկերոջ հրավերով կայցելի Թուրքիա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունները և դրանց հեռանկարը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունը, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկ ոլորտը, զբոսաշրջությունը:

«Մանրամասն մտքեր կփոխանակվեն արդի տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հարցերի կարգավորման, Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ»,- ասել է Զախարովան: