ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխան միջոց է անվանել օտարերկրյա ակտիվների արտաքին կառավարման մասին Վլադիմիր Պուտինի հրամանագիրը:
«Օտարերկրյա ակտիվների պատասխան առգրավման մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրի նպատակն է ստեղծել պատասխան միջոցների փոխհատուցման հիմնադրամ այն դեպքում, եթե արևմտյան երկրները գնան արտասահմանում ռուսական ակտիվների անօրինական օտարման քայլին»,- ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
Կրեմլի խոսնակը նախագահի որոշումն անվանել է պատասխան «ոչ բարեկամ» երկրների ագրեսիվ գործողություններին։ Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն այժմ նորմատիվ բազա են ձևավորում ժամանակավոր կառավարումից ռուսական ակտիվների փաստացի առգրավմանն անցնելու համար: