Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավարի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպեց Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավարի հետ

Մայիսի 1-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ Վրաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումներին վերաբերող մի շարք ընթացիկ հարցերի։ Կարևորվեց Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների միջև առկա բազմաշերտ համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը։