Կիևի արձագանքը Կրեմլում անօդաչու սարքի հայտնվելու մասին տեղեկությանը

Կիևի արձագանքը Կրեմլում անօդաչու սարքի հայտնվելու մասին տեղեկությանը



Կիևը պնդում է, որ որևէ առնչություն չունի անօդաչու թռչող սարքերով Կրեմլին հարվածելու ծրագրի հետ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյային:
Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովն էլ հաստատել է, որ Կիևում տեղեկություն չունեն Կրեմլի վրա անօդաչու թռչող սարքերի գիշերային հարձակման մասին:

«Առկա բոլոր ուժերն ու միջոցներն Ուկրաինան ուղղում է սեփական տարածքների ազատագրմանը, այլ ոչ թե ուրիշների վրա հարձակմանը»,- ասել է նա: