Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման օրենքի հետ

Եվրահանձնաժողովը Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման օրենքի հետ



Եվրահանձնաժողովը հայտնել է, որ Լեհաստանի դեմ իրավական ընթացակարգ է սկսել՝ կապված «ռուսական ազդեցության» հանձնաժողովի ստեղծման մասին օրենքի հետ, որը, Բրյուսելի կարծիքով, կարող է խախտել եվրոպական իրավունքը՝ հայտնում է AP-ն:
Լեհաստանի Եվրոպական հարցերով նախարար Շիմոն Շինկովսկի վել Սենկը հայտարարել է, որ Վարշավան փաստարկված կպատասխանի Եվրամիությանը։

Նրա խոսքով՝ օրենքի նպատակը Լեհաստանում և Եվրոպայում ռուսական ազդեցության ուսումնասիրումն ու սահմանափակումն է, սակայն ընդդիմախոսներն օրենքը կապում են ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու հետ։