Թուրքիայի վերընտրված նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր՝ հունիսի 12-ին, այցելելու է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոս՝ մեկնարկելով իր արտասահմանյան այցերը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Նա հանդիպելու է նախագահ Էրսին Թաթարի հետ, հանդես կգա հայտարարություններով Կիպրոսի հարցով և Արևելյան Միջերկրականում Թուրքիայի ճանապարհային քարտեզի վերաբերյալ։
Հունիսի 13-ին Էրդողանն այցելելու է Ադրբեջան, հանդիպելու է նախագահ Ալիևի հետ։ Երկու ղեկավարները քննարկելու են Անկարա-Բաքու համագործակցության էլ ավելի խորացումը։
Էրդողանն ու Ալիևը քննարկելու են նաև Ադրբեջան-Հայաստան երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացը։ Ուղերձներ կհղեն Կովկասում մնայուն խաղաղության և կայունության ապահովման հետ կապված։