Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Թբիլիսիում գազի պայթյունի հետեւանքով  հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի որոշմամբ, Թբիլիսիում բնական գազի արտահոսքից առաջացած պայթյունի հետեւանքով, որը խլել է չորս մարդու կյանք հունվարի 17-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր:

Համապատասխան որոշումը վարչապետը ստորագրել է երեկ երեկոյան: Վարչապետի կարգադրության համաձայն այսօր Վրաստանի տարածքում բոլոր պետական հաստատությունների վրա, ինչպես նաեւ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի վրա իջեցվելու են պետական դրոշները:

Երեկ Թբիլիսիում տեղի ունեցած գազի պայթյունի հետեւանքով զոհվել է չորս և վիրավորվել 7 մարդ: