Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին

Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը Հակարիի կամրջի մոտ ծանոթացել է անվտանգային իրավիճակին



Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի պատվիրակությունը միացել է Հայաստանում Մարկուս Ռիտերի ղեկավարությամբ գործող ԵՄ առաքելությանը՝ Հակարիի կամրջին հարող տարածքում, որը տանում է դեպի Լաչինի միջանցք՝ ավելի լավ հասկանալու տեղում անվտանգային իրավիճակը։ Այս մասին նշված է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերն ընդգծել է, որ Հայաստանում ԵՄ առաքելությունը փորձում է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների և միջադեպերի վրա:

 

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն, իր հերթին, աջակցություն է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելությանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին: Նա շնորհակալություն է հայտնել ներգրավված բոլոր կողմերին այցը կազմակերպելու համար: