Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են

Մոսկվայում հակաահաբեկչական միջոցառումներ են



Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ մայրաքաղաքում անցկացվում են անվտանգության ուժեղացման գծով հակաահաբեկչական համալիր միջոցառումներ: Ճանապարհներին վերահսկողությունը կուժեղացվի, հնարավոր է` զանգվածային միջոցառումները չեղարկվեն:
Մերձմոսկվայի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը քաղաքացիներին կոչ է արել խուսափել շրջանի հարավային ուղղությամբ երթևեկելուց: Հակաահաբեկչական միջոցառումներն ուժեղացվել են` ասել է նա` հավելելով, որ իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է իրավապահների, այդ թվում` Անվտանգության դաշնային ծառայության կողմից:

Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը հայտարարել է, որ հունիսի 24-ին նախատեսված բոլոր զանգվածային միջոցառումները չեղարկվել են, Ռոստովում որոշակի սահմանափակումներ են մտցվել տրանսպորտային միջոցների տեղաշարժման համար` Տագանրոգի և հյուսիսային ուղղություններով: