Եվրոպայում ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Եվրոպայում ուշադրությամբ հետևում են Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին



Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Էրիկ Մամերըը Պրիգոժինի գործողություններն անվանել է Ռուսաստանի ներքին գործը և լրագրողներին ասել, որ Բրյուսելը հետևում է իրադարձությունների զարգացմանը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլիի խոսքով էլ՝ սա վերջին շրջանում Ռուսաստանի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է:
Ելիսեյան պալատի ներկայացուցիչը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուշադիր հետևում է Ռուսաստանի զարգացումներին։ «Մենք նախկինի պես կենտրոնացած ենք Ուկրաինային աջակցելու վրա»,- նշել է պաշտոնյան։
Իտալիայի արտգործնախարարությունից հայտարարել են, որ երկրի քաղաքացիների համար Ռուսաստանում այս պահին կրիտիկական խնդիրներ չկան, միևնույն ժամանակ զգոնության կոչ են արել:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ խորհրդակցություն է ունեցել դաշնակիցների հետ, և որ Վարշավան հետևում է Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին: