Ջիվանու տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն լուսանկարվել կարնո տարազով

Ջիվանու տուն-թանգարանի այցելուները հնարավորություն ունեն լուսանկարվել կարնո տարազով

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Awesome Foundation Javakhk -ի հաղթող նախագծի «Կտորմ Կարին»-ի բացումը։
Ծրագիրը ներկայացված է Ջիվանու տուն-թանգարանում։Թանգարան այցելելով հնարավոր կլինի ունենալ ազգային հագուստով կոլորիտային որակյալ լուսանկարներ։
Ծրագրի հեղինակը թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղալելյանն է։
«Այս քայլն ուներ մեկ նպատակ, նպաստել թանգարանի ճանաչելիությանը և այցելուների թվի ավելացմանը, դե իսկ ստացած շահույթից նախատեսնում ենք ավելացնել տարազների քանակը», – եզրափակում է Հասմիկ Սաղաթելյանը։
Նշենք՝ աշուղ Ջիվանու տուն-թանգարանը նրա հայրենի Կարզախ գյուղում հիմնադրվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) կողմից 2016 թվականին։