Իրաքի խորհրդարանը հավանանություն է տվել Շվեդիայի դեսպանին արտաքսելու մասին որոշմանը

Իրաքի խորհրդարանը հավանանություն է տվել Շվեդիայի դեսպանին արտաքսելու մասին որոշմանը



Իրաքի խորհրդարանը հավանություն է տվել Շվեդիայի դեսպանին արտաքսելու մասին երկրի կառավարության որոշմանը:
«Ներկայացուցիչների խորհուրդը խոր ափսոսանք է հայտնում Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան առջև այսօր կազմակերպված ակցիայի կապակցությամբ»,- նշված է Իրաքի խորհրդարանի հայտարարության մեջ։
Ներկայացուցիչների խորհրդի հայտարարության հետ գրեթե միաժամանակ Իրաքի սուննի համայնքը երկրի իշխանություններից պահանջել է դադարեցնել Շվեդիայի հետ համագործակցության բոլոր ձևերը: Բաղդադը նաև հետ է կանչել Ստոկհոլմում իր ժամանակավոր հավատարմատարին և կասեցրել շվեդական Էրկսոն ընկերության գործունեությունն Իրաքում:  
Ստոկհոլմում ավարտված ակցիայի մասնակիցները հարվածել են Ղուրանին և մասամբ պատռել այն, սակայն չեն այրել: Ակցիան ավարտվել է առանց լուրջ միջադեպերի: 

Ավելի վաղ մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները ներխուժել են Շվեդիայի դեսպանության շենք ու հրկիզել այն։ Նրանք այդպիսով իրենց բողոքն են հայտնել Ստոկհոլմում Ղուրանն այրելու մտադրության կապակցությամբ։