Իսրայելում այս գիշեր շարունակվել են բողոքի զանգվածային ցույցերը

Իսրայելում այս գիշեր շարունակվել են բողոքի զանգվածային ցույցերը



Թել Ավիվում այս գիշեր շարունակվել են բողոքի զանգվածային ցույցերը։ Ակցիայի մասնակիցները մի քանի ժամ արգելափակել են երթևեկությունը քաղաքի արևելքում գտնվող Այալոն խոշոր մայրուղով, հրաժարվել են ենթարկվել իրավապահների հրահանգներին։ Ոստիկանության ջոկատները փորձել են բացել մայրուղին և ցուցարարներին ցրել ջրցան մեքենաների օգնությամբ։
Այլ քաղաքներում ևս ցուցարարները փորձել են խոշոր մայրուղիներ փակել։ Ընդհանուր առմամբ երկեկվա ցույցերում ձերբակալվել է 40 մարդ, որոնցից 15-ը՝ Թել Ավիվում։
Բողոքի տարերային ակցիաները սկսվել են երկուշաբթի երեկոյան ամբողջ Իսրայելում, երբ երկրի խորհրդարանը հավանություն է տվել դատական բարեփոխումների առաջին մասին, որն առաջացրել է ընդդիմության անհամաձայնությունը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իսրայելում իշխող կոալիցիան, դատական բարեփոխում իրականացնելով, կատարում է ընտրողների կամքը։ Նա հույս է հայտնել, որ հնարավոր կլինի փոխզիջման հասնել քաղաքական ընդդիմախոսների հետ հիմնական վիճելի հարցերի շուրջ: Նեթանյահուն ընդգծել է, որ իշխող կոալիցիան բաց է ընդդիմության հետ երկխոսության համար և հույս ունի մինչև նոյեմբեր համաձայնության գալ: