Անկարան կշարունակի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները․ Թուրքիայի ֆինանսների նախարար

Անկարան կշարունակի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները․ Թուրքիայի ֆինանսների նախարար



Թուրքիան տրամադրված է շարունակել Եվրամիությանն անդամակցելու բանակցությունները և այդ ուղղությամբ առաջին քայլերն է ակնկալում ԵՄ-ից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը Զալցբուրգում ընթացող գործարար համաժողովի շրջանակում։
«Այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է, եվրաինտեգրման ճանապարհը շարունակելու հնարավորությունն է, որն այդքան արդիական է դարձել։ Մենք ԵՄ-ն դիտարկում ենք որպես փոփոխության ոգեշնչման աղբյուր»,- ասել է թուրք նախարարը։

Որպես ԵՄ-ին հնարավոր անդամակցության համար անհրաժեշտ առաջին քայլ Շիմշեքը նշել է  թուրքական որոշ գյուղատնտեսական ապրանքների և ծառայությունների ներառումը համայնքի մաքսային միության համակարգում: