Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են ԿԽՄԿ ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից բուժման նպատակով Հայաստան տեղափոխվող 68-ամյա բուժառու Վագիֆ Խաչատրյանին կալանավորելու մասին։ Նշվում է, թե Խաչատրյանը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։
Դատախազությունից հայտնել են, թե, իբր, Խաչատրյանը մեղադրվում է 1991 թ․ ադրբեջանցիների դեմ հանցագործությունների համար:
Հիշեցնենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանն առևանգվել է Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչների կողմից և տեղափոխվել անհայտ ուղղությամբ։