ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությանը, նշել է, որ դա սրում է իրավիճակը:
«Առաջին հերթին դա սրում է իրավիճակը։ Երկրորդ՝ մենք տեսել ենք հայկական և ադրբեջանական կողմերի տրամագծորեն հակառակ գնահատականները։ Երրորդ՝ մենք ելնում ենք հաշտեցման կարևորությունից ինչպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովման համատեքստում»,- նշել է Զախարովան։