Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները

Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները



Իսրայելում չեն դադարում դատական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաները։ Օգոստոսի 2-ի երեկոյան Թել Ավիվում բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել։
Ցուցարարները երթով շարժվել են դեպի ստորին ատյանի դատարանի շենք՝ ցույց տալով իրենց աջակցությունը դատական իշխանությանը։ Երթը գլխավորել են Իսրայելի արդարադատության նախկին նախարարները և Գերագույն դատարանի նախկին դատավորը:
Times of Israel պարբերականի տվյալով՝ բողոքի երթեր են ընթանում ոչ միայն Թել Ավիվում, այլև մայրաքաղաքին մոտ գտնվող Ռանանա, Քֆար Սաբա և Հոդ հա-Շարոն քաղաքներում:
Բողոքի ալիքը չի հանդարտվում այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը հավանություն տվեց դատական բարեփոխումների առաջին օրինագծին:

Իսրայելում դատական բարեփոխումների դեմ ցույցերը շարունակվում են արդեն 30 շաբաթ։