Խստորեն դատապարտում եմ Արցախում մարդածին հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված Ադրբեջանի ջանքերը ու ևս մեկ անգամ ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ եմ անում օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու իրենց դաժան գործողությունների համար: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։
«Սարսափելի է, որ Ադրբեջանը խստացնում է Լաչինի միջանցքի յոթամսյա շրջափակումը՝ արգելելով 400 տոննա խիստ անհրաժեշտ սննդամթերքի և դեղորայքի տեղափոխումն Արցախ»,- գրել է կոնգրեսականը։
It is appalling that Azerbaijan is escalating its seven-month blockade of the Lachin Corridor by prohibiting 400 tons of desperately needed food and medical supplies from entering Artsakh.
— Rep. Anna G. Eshoo (@RepAnnaEshoo) August 2, 2023