Եվրամիությունն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները և արգելք է սահմանել երկիր այնպիսի ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման հանդեպ, որոնք նպաստում են ռազմական և տեխնոլոգիական կատարելագործմանը: Այդ մասին հայտնել են Եվրահանձնաժողովից։
Բացի դրանից՝ ԵՄ-ն արգելք է սահմանել Բելառուս զենք-զինամթերքի, ինչպես նաև ավիացիայի և տիեզերքի ոլորտում օգտագործման համար նախատեսված ապրանքների արտահանման վրա: