Ռուսաստանն ու Բելառուսը մեծացնում են ճնշումը Լեհաստանի և Լիտվայի սահմանների վրա. Մորավեցկի

Ռուսաստանն ու Բելառուսը մեծացնում են ճնշումը Լեհաստանի և Լիտվայի սահմանների վրա. Մորավեցկի



Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լիտվայի և Լեհաստանի սահմանին հիբրիդային հարձակումներ են կատարվում:
«Ռուսաստանն ու Բելառուսը մեծացնում են ճնշումը մեր սահմանների վրա, պետք է գիտակեցել, որ դրանց թիվն աստիճանաբար աճելու է»,- ընդգծել է Լեհաստանի վարչապետը:
Նրա համոզմամբ՝ Ռուսաստանի և Բելառուսի նախագահներն դավադրություն են նախատեսել՝ սահմանային իրադրության ապակայունացման նպատակով: Մատեուշ Մորավյեցկին նշել է, որ նպատակներից մեկը քաոս, անորոշություն ստեղծելն ու ՆԱՏՕ-ի արևելյան թևը թուլացնելն է:
Լիտվայի նախագահն ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության գործունեությունը: Նրա խոսքով՝ այս պահին Բելառուսում կազմակերպության մարտիկների թիվը կարող է գերազանցել 4000-ը:

Նաուսեդան ընդգծել է, որ դաշնակիցները պետք է ալգորիթմ մշակեն, թե ինչ պետք է արվի, եթե իրավիճակն էլ ավելի բարդանա: «Պետք է մտածել նաև Բելառուսի հետ սահմանի փակման մասին, բայց դա պետք է արվի համակարգված՝ Լեհաստանի, Լիտվայի և Լատվիայի հետ»,- նշել է նա: