ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է գիշերը Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի վրա ուկրաինական ինքնավար ծովային նավակների հարձակման մասին: Ռուսական կողմը դրանք ոչնչացրել է: Նովոռոսիյսկում զոհեր և ավերածություններ չկան, ասել է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը, գրում է Interfax-ը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը նշել է նաև, որ չի վնասվել Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը: Նովոռոսիյսկի մոտ գտնվող տերմինալում շարունակվում է բնականոն ռեժիմով նավթի առաքումը խարսխված լցանավեր. «Նովոռոսիյսկ նավահանգստում նավերի երթևեկության ժամանակավոր արգելք էր սահմանվել, որն ավելի ուշ վերացվել էր»։
Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումը միացնում է արևմտյան Ղազախստանի և Կասպից ծովի շելֆում գտնվող ռուսական նավթի հանքավայրերը Նովոռոսիյսկի ծովային տերմինալի հետ: Համակարգի երկարությունը 1511 կմ է, այն ղազախական նավթի արտահանման հիմնական ուղին է, որը կազմում է խողովակաշարով մղվող Ղազախստանի նավթի ծավալների ավելի քան 80%-ը: 2022 թվականին խողովակաշարով փոխադրվել և արտահանվել է 58,7 մլն տոննա նավթ, ինչը 3,3 տոկոսով պակաս է 2021 թվականի համեմատ։