Օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել

Օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել

Վրաստանի Ռաճայի մարզի Օնիի մունիցիպալիտետի Շովի հանգստավայրում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ին Վրաստանում սգո օր է հայտարարվել:
Աղետի գոտում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողների հետ զրույցում հաստատել է աղետի հետևանքով 7-րդ զոհի լուրը:
Որոնողական աշխատանքները շարունակվում են։ Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն ասել է, որ առայժ չի հաջողվում կապ հաստատել Շովիում գտնվող 35 մարդու հետ։