Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության խաղաղության և անվտանգության հարցերով հանձնակատար Աբդել Ֆաթաու Մուսահը հայտարարել է, որ միավորման պետությունների պաշտպանության նախարարները Նիգերում հնարավոր ռազմական միջամտության ծրագիր են մշակել, եթե ապստամբները չնահանջեն: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Մուսահի խոսքով՝ Նիգերում իշխանությունը զավթած զինվորականներին հարված հասցնելու մասին որոշումը կկայացնեն միավորման պետությունների ղեկավարները։
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հաղորդել էր, որ աֆրիկյան հանրակցության ռազմական ղեկավարությունը հրաժարվել է ուժ կիրառել Նիգերի նկատմամբ՝ համարելով, որ դա կնշանակի ռազմական միջամտություն։ Հեռուստաալիքի տվյալով՝ աֆրիկյան պետությունները պայմանավորվել են պատժամիջոցներ սահմանել երկրի նկատմամբ՝ ստիպելու ապստամբներին ազատ արձակել նախագահ Մոհամեդ Բազումին: