Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում տարերային աղետի զոհերի թիվը հասել է 11-ի: Դեռևս անհետ կորած է 25 մարդ։
Վրաստանի առողջապահության նախարար Զուրա Ազարաշվիլին հայտնել է, որ որոնողական և փրկարարական աշխատանքները վերսկսվել են օգոստոսի 5-ի առավոտյան:
Նրա խոսքով՝ զուգահեռաբար կշարունակվեն կամուրջների և լրացուցիչ ճանապարհների կառուցման աշխատանքները, որոնք կօգնեն սողանքի էպիկենտրոնի գոտի հասցնել հատուկ տեխնիկա և կենդանի ուժ:
Տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ օգոստոսի 7-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: