Փարիզը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Փարիզը կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան



Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կոչ է արել բացել Լաչինի միջանցքը։
«Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ապրանքների, մարդկանց և բեռների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել բնակչությանը գազի և էլեկտրաէներգիայի շարունակական մատակարարումը»,- գրել է դիվանագետը Twitter-ի իր միկրոբլոգում:

La France demande le rétablissement de la libre circulation des biens, des personnes et des marchandises, le long du corridor de Latchine, dans les deux sens, et d’un approvisionnement continu de la population en gaz et en électricité. https://t.co/84fZRxq0TT
— Olivier Decottignies (@O_Decottignies) August 5, 2023