Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս ամիս կրկին կայցելի Պարսից ծոցի երկրներ, ինչն ամռան ընթացքում նրա երկրորդ շրջագայությունը կլինի այդ տարածաշրջանում։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ Էրդողանը կայցելի Բահրեյն, Օման, Քուվեյթ և Իրաք։
Հուլիսի կեսերին Էրդողանն արդեն եռօրյա այց է կատարել Պարսից ծոցի երկրներ։ Առաջին շրջագայության ընթացքում Թուրքիայի նախագահը եղել էր Քաթարում, Սաուդյան Արաբիայում և ԱՄԷ-ում։