«Երեկոյան Զրույց» Սերոբ Հարությունյանի հետ: Սերոբ Հարությունյանը 1980-ական թվականներին սեփական ջանքերով ստեղծել էր համակարգիչ, որը մի քանի անգամ գերազանցում էր այն ժամանակվա Խորհրդային Միության հայտնի համակարգիչները: Դրանից բացի նա Ախալցխայի հայկական դպրոցի աշակերտների համար ստեղծել էր բոլոր բարենպաստ պայմանները առաջին համակարգիչներին ծանոթանալու համար եւ իր կողմից ստեղծված տարբեր ծրագրերի միջոցով օգնում էր երեխաներին ավելի լավ սովորել մայրենի լեզուն եւ մաթեմատիկան: Այդ ամենի հետ մեկտեղ դպրոցում նրա կողմից հիմնվել էր գեղագիտության կենտրոն, որի շնորհիվ երիտասարդները ոչ միայն կտրվում էին փողոցից, այլ նաեւ հնարավորություն ունեին խաղերի միջոցով զբաղվելու մտավոր զարգացմամբ: Այդ օրերին դպրոցում կար նաեւ ինքնաշեն մեքենաներ հավաքելու խմբակ: