Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարներ Հաքան Ֆիդանը և Դմիտրո Կուլեբան հեռախոսազրույց են ունեցել:
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հացահատիկի գործարքի վերականգնմանն ուղղված քայլերը՝ հայտնել է ТАСС գործակալությունը։
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հուլիսի 17-ին հայտարարել է հացահատիկի գործարքին Մոսկվայի մասնակցության դադարեցման մասին: Ռուսական կողմը հայտնել է, որ քանի դեռ Ռուսաստանի պայմանները չեն կատարվել, հացահատիկի գործարքը չի վերականգնվի։