Վաղուց արդեն «հումանիտար աղետ» հասկացողությունն անցել է, այսօր ականատեսն ենք ցեղասպան քաղաքականության, որ իրականացնում է Ադրբեջանը: Այս մասին հայտարարել է ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը` ԼՂ հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում` նշելով. «Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն»:
Հարությունյանը խոսել է ԼՂ շրջափակման պայմաններում տարբեր ոլորտների կրած վնասների մասին, մասնավորապես` առողջապահության համակարգին անդրադառնալով` նա ասել է, որ դեղորայքի լուրջ պակաս կա:
«Դեղատներում ունենք կյանք փրկող դեղատեսակների սղություն, շուտով ընդհանուր առմամբ չենք ունենալու, տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է, արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերն առաջին կիսամյակում աճել են մոտ 2 անգամ, խոցելի են հատկապես հղիները, երեխաներն ու քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց առողջական վիճակը վատթարանում է սթրեսի, թերսնման և այլ պատճառներով»,- ասել է նա:
Մանրամասները` տեսանյութում: