Նիգերի զինված ուժերը մայրաքաղաք Նիամեյ են տեղափոխում հավելյալ ուժեր՝ հնարավոր միջամտությանը նախապատրաստվելու համար, քանի որ Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական ընկերակցության՝ իշխանությունը զիջելու պահանջով վերջնագրի ժամկետն ավարտվել է: Այս մասին հայտնել է CNN-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը։
Երկրի տարբեր հատվածներից զինծառայողները մոտ 40 մեքենայից բաղկացած ավտոշարասյունով օգոստոսի 6-ի երեկոյան ժամանել են մայրաքաղաք։
Աֆրիկյան պետությունների վերջնագիրը ներկայացվել էր հուլիսի 30-ին՝ մեկ շաբաթ ժամկետով։ Այն պարունակում էր երկրում սահմանադրական կարգը վերականգնելու և նախագահ Մոհամեդ Բազումին ազատ արձակելու պահանջներ՝ հակառակ դեպքում սպառնալով ուժային միջամտությամբ: