Կոթելիա գյուղում հարգեցին 2008 թ.-ի Օգոստոսյան պատերազմում զոհված Թամազ Մելիքիձեի հիշատակը

Կոթելիա գյուղում հարգեցին 2008 թ.-ի Օգոստոսյան պատերազմում զոհված Թամազ Մելիքիձեի հիշատակը

Այսօր` օգոստոսի 8-ին, ախալքալաքի շրջանի Կոթելիա գյուղում հարգեցին 2008 թ.-ի Օգոստոսյան պատերազմում զոհված զինծառայող Թամազ Մելիքիձեի հիշատակը։
Թամազ Մելիքիձեն ծնվել է Կոթելիա գյուղում 1976 թվականին, սովորել է գյուղի հանրակրթական դպրոցում: Պարտադիր զինծառայությունն անցնելուց հետո, անցել է պայմանագրային ծառայության այսօր գյուղի հանրակրթական դպրոցը անվանակոչված է Հերոսի անունով, որպեսզի սերունդները հիշեն ու հարգեն պատերազմի հերոսների հիշատակը։
Զոհվածի ընտանիքը այս պահին ապրում է Թբիլիսիում, սակայն ամեն տարի այցելում է գյուղ և բլրի վրա գտնվող գերեզմանատանը Ախալքալաքի շրջանի ղեկավարների և այլոց հետ միասին հարգանքի տուրք մատուցում:
Նշենք որ Թամազ Մելիքիձեն զոհվել է 2008 թ.-ի օգոստոսի 9-ի առավոտյան, Գորիում ռմբակոծության հետևանքով:
Պատերազմի արդյունքում Վրաստանը ունեցավ մարդկային և նյութական կորուստներ, մոտ 256 մարդկային կորուստ, ջախջախվել էին Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումները, ամբողջությամբ ջախջախված էր նաև Գորիի հրետանային ստորաբաժանումը և տանկային գումարտակը։
Պատերազմից հետո Ռուսաստանը օկուպացրեց եւ ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը, վերցնելով իր պաշտպանական հովանու տակ` տեղակայեց իր ռազմակայանները Հարավային Օսիայում և Աբխազիայում։