Բարձր գնահատելով Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական դերը՝ ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից դրա աշխատանքի շարունակվող խոչընդոտումը և ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող հիվանդի առևանգումն անընդունելի են և պետք է դատապարտվեն: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Ավելի քան 1760 մարդ զրկված է բժշկական օգնությունից, հազարավոր մարդիկ չունեն դեղորայք»,- նշել է պաշտոնյան։
As we value @ICRC humanitarian role in #NagornoKarabakh, we stress: its continuous obstruction by AZ &abduction of patient under its protection is unacceptable &should be condemned. Over 1760 persons are deprived of medical treatment, many 1000s lack medicine. #OpenLachinCorridor https://t.co/qyElIjZHrO
— Ani Badalyan, Spokesperson of MFA of Armenia (@ArmSpoxMFA) August 8, 2023