Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին․ Միրզոյան 09.08.2023 . Արցախ

Բուլղարիայի ԱԳ նախարարի հետ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին․ Միրզոյան
		09.08.2023 . Արցախ


Հեռախոսազրույց եմ ունեցել Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Մարիա Գաբրիելի հետ՝ Թվիթերի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Շարունակելով Դուբրովնիկի համաժողովի քննարկումը՝ խոսել ենք Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին։ Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։

Հատուկ ուշադրություն է դարձվել հայ-բուլղարական զարգացող գործընկերությանը և երկկողմ քաղաքական երկխոսությանը»,- գրել է Միրզոյանը։