Համահայկական խաղերում Ախալքալաքն առաջին մեդալն ունի

Համահայկական խաղերում Ախալքալաքն առաջին մեդալն ունի

Համահայկական 8-րդ խաղերում Ախալքալաքի մարզիկները առաջին մեդալն են նվաճել։
Arm wrestling (բազկամարտ) մարզաձեւում Արմեն Քեւնակսզյանը նվաճել է արծաթե մեդալ։ Նրա վերջին մրցակիցը այս մարզաձեւում աշխարհի չեմպիոն Արման Հովհաննիսյանն է եղել։
Արմենը հանդես է եկել 70-90 քաշային կարգում, նա 79 կգ է։«Շատ դժվար էր, քանի որ քաշի տարբերությունը պետք է լիներ 5 կգ, բայց այստեղ դա արեցին 20 կգ տարբերությամբ, իսկ մրցակիցները ինձնից շատ ավելի ծանր էին, ինչը դժվարացրեց, գումարած՝ Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ կային։ Երկրորդ տեղը նույնպես վատ արդյունք չէր, իմ քաշային կարգում 37 մարզիկներ էին»,- մեզ հետ զրույցում նշում է Արմեն Քեւնակսզյանը։
Ախալքալաքի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը արդարացի չի համարում աշխարհի չեմպիոնի հետ պայքարի դուրս գալը, սակայն հպարտությամբ առանձնացնում է Արմենի հաղթանակը, քանի որ վերջինս կարողացել է հաղթել նաեւ Եվրոպայի չեմպիոնի։
Նշենք, որ Ախալքալաքի մարզիկները հանդես են գալու 7 մարզաձեւում արդյունքների մասին կներկայացնենք հաջորդիվ։