Կարևոր է ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը՝ Հաագայի դատարանի կարգադրությանը համապատասխան․ Լիտվայի ԱԳ նախարար

Կարևոր է ապահովել Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժը՝ Հաագայի դատարանի կարգադրությանը համապատասխան․ Լիտվայի ԱԳ նախարար



Զրուցեցի Արարատ Միրզոյանի հետ, մտահոգություն հայտնեցի Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար ծանր հետևանքների վերաբերյալ: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը։

«Խիստ կարևոր է ապահովել անարգել տեղաշարժը՝ Արդարադատության միջազգային դատարանի կարգադրությանը համապատասխան։ Վերահաստատել եմ համապարփակ և տևական խաղաղության հասնելու ուղղությամբ աշխատելու բացարձակ անհրաժեշտության ամուր համոզմունքը»,-  նշել է Լանդսբերգիսը։