Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը պատրաստվում է առաջիկայում հյուպատոսական ծառայություններ մատուցել կղզու հյուսիսային մասում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով դեսպանատան ներկայացուցչին։
Վերջինս տեղեկացրել է, որ հյուպատոսական ծառայությունների մատուցումն իրականացվելու է մշտական հիմունքներով։ Նշվում է, որ Կիպրոսի հյուսիսում, ըստ որոշ գնահատականների, ավելի քան 50 հազար ՌԴ քաղաքացի կա։
Հիշեցնենք, որ Կիպրոսի հյուսիսային հատվածը 1974 թվականից օկուպացված է Թուրքիայի կողմից։ Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետությունը ճանաչել է միայն Անկարան։