Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը։
Երեք ժամ տևած քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել երկրի սահմանային անվտանգությունը, Իրաքում և Սիրիայում զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմին և հացահատիկի գործարքին: Ներկաները նաև համաձայնել են՝ հարկավոր է միասնական պայքար մղել աշխարհում հակաիսլամական դրսևորումների դեմ:
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ նիստի ընթացքում Էրդողանը արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին պարգևատրել է «Պետությանը մատուցած ծառայությունների համար բարձրագույն մեդալով»: Հաքան Ֆիդանը շնորհակալություն է հայտնել Էրդողանին, նշել․ «Այս մեդալը նաև ինձ հետ Լիբիայում, Ղարաբաղում, Սիրիայում և Իրաքում ձեր հրամանները կյանքի կոչելիս նահատակված ընկերներիս անունից եմ ընդունում»: