Արևմտյան ռազմական ստրատեգներն ու քաղաքական գործիչներն արդեն սկսում են մտածել Ուկրաինայի նոր հակահարձակման մասին, որը կարող է սկսվել 2024 թվականի գարնանը, գրում է ամերիկյան Wall Street Journal (WSJ) պարբերականը։
Արևմուտքը հույս ուներ, որ Ուկրաինայի զինված ուժերի հաջող հակահարձակումը կօգներ խաղաղ բանակցություններ սկսել մինչև ձմեռ, սակայն այժմ, փորձագետների կարծիքով, դրա հավանականությունը մեծ չէ, գրում Է WSJ-ը։
Թերթը նշում է, որ այդ ծրագրերը խոսում են աճող գիտակցման մասին, որ առանց խոշոր բեկման ներկայիս հակահարձակման շրջանակներում, ռազմական գործողություններն Ուկրաինայում դեռ երկար կտևեն: Այդ կապակցությամբ արևմտյան պետությունները սկսել են քննարկել հանրապետությանը ձգձգվող հակամարտությանը նախապատրաստելու հարցը։